News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության լուծումն առաջին հերթին Մոսկվայից է կախված: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 2-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի կոմկուսի ղեկավար Ռուբեն Թովմասյանը: «Ես կոչ չեմ անում Հայաստանին դառնալ ինչ-որ պետության նահանգը: Պարզապես պետք չէ մոռանալ, թե քանի անգամ ռուս ժողովուրդը օգնության է եկել Հայաստանին: Դրա համար Ռուսաստանի հետ բարեկամությունը պետք է պահպանել աչքի լույսի պես: Իզուր չէ ասված Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններից մեկում. «Սահմանի վրա ռուս մեկ զինվորի «սապոգը» չի կարելի փոխարինել Վիլսոնի 10 գլխի հետ»,-հայտարարել է Ռ. Թովմասյանը:

Լեռնային Ղարաբաղի անկախության օրվա կապակցությամբ նա նշել է, որ ԼՂՀ-ն ներկայումս կայացած միավոր է: «Հանրապետությունում ապրանքաշրջանառության մեծ ծավալ կա, արտասահմանյան ներդրումների աճ, այդ թվում Հայաստանից: Երկիրը գտնվում է կայուն զարգացման ուղու վրա»,-հավելել է Ռ. Թովմասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ