News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սլովակիայի առաջին վարչապետ Յան Չառնոգուրսկին եւ Սլովակիայի ազգային խորհրդի առաջին ղեկավար Ֆրանթիշեկ Միկլոշկուն շնորհավորական ուղերձ են հղել Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ԼՂՀ անկախության օրվա առթիվ:

«Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ծնվել է իր գոյության համար ծանր պայքարի արդյունքում: Հանրապետության բնակիչները բացառիկ հերոսություն եւ հայրենասիրություն են դրսեւորել: Նրանք պաշտպանել են իրենց կանանց, երեխաներին, պաշտպանել են իրենց տարածքը եւ հաջողության են հասել այդ կռվում: Մենք այցելել ենք ձեր երկիրը եւ տեսել, թե ինչպես ձեր ժողովրդի ռազմական քաջագործությունները վերածվել են աշխատասիրության եւ հոգատարության հին քրիստոնեական մշակույթի հանդեպ»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Նամակի հեղինակները հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների հերոսությունը պահպանվում է մինչ օրս: «Նրանք հասկանում են, որ դեռ վաղ է զենքերը վայր դնելու համար: Նրանք իրականացնում են իրենց հայրենասիրական պարտքը: Դրա հետ մեկտեղ կառուցում են իրենց երկիրը, քաղաքները, գյուղատնտեսությունը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները ողջ աշխարհի հետ համերաշխության բարոյական իրավունք ունեն»,-ասված է շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ