News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2011 թ. առաջին կիսամյակում Հայաստան են այցելել 266.1 հազ. զբոսաշրջիկներ, Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնել են 274.6 հազարը: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Հատկանշական է, որ 2010 թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների աճը կազմել է 18.3 տոկոս, ժամանողներինը` 15.6 տոկոս:

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների միայն 20 տոկոսն է իջեւանել հյուրանոցներում (մոտ 55 հազ. մարդ): Նախորդ տարի այդ ցուցանիշը 12 տոկոս էր (28 հազ. մարդ):

Հայաստան ամենաշատը զբոսաշրջիկ ժամանում է Ռուսաստանից (ընդհանուրի 16 տոկոսը), երկրորդ տեղում ԱՄՆ-ն է (ընդհանուրի 14.6 տոկոսը): Բավական շատ են նաեւ Իրանից ժամանողները (ընդհանուրի 9.2 տոկոսը կամ 25 հազ. մարդ):

Ըստ հյուրանոցներից ստացված տեղեկատվության` Հայաստան ժամանողների 30 տոկոսը հետապնդում է գործնական նպատակներ, եւ միայն 16 տոկոսն է Հայաստան գալիս հանգստի եւ ժամանցի համար:

Հայաստանից մեկնելու դեպքում պատկերը հակառակն է` 30 տոկոսը գնում են հանգստի եւ ժամանցի, եւ միայն 11 տոկոսը` գործնական նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ