News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ երկամսյա կալանքի որոշում է կայացրել Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի նկատմամբ:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը դռնփակ դատական նիստում բավարարել է Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Տիգրան Թամամյանի միջնորդությունը: Այսօր ավելի վաղ Մարգար Օհանյանի դեմ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը):
Օհանյանը ձերբակալվել էր օգոստոսի 30-ին ՀՔԾ հատուկ կարեւոր գործերով քննիչ Տիգրան Թամամյանի հանձնարարությամբ, ով ՀՔԾ-ում համարվում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մարդը, եւ գլխավոր դատախազը հենց վերջինիս միջոցով է իրականացնում ամենածանր գործերը:

Օրեր առաջ ձերբակալվել էր 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանը, ով յուրացրել էր ճանապարհային ոստիկանության կարիքների համար ստացած 277 հազար լիտր բենզինի մեծ մասը` 156 հազար լիտրը` 57 միլիոն դրամի վնաս հասցնելով պետությանը:

Կարախանյանին գրավի դիմաց ազատ էին արձակել, իսկ հաջորդ օրը ձերբակալել էին Մարգար Օհանյանին: Լրատվամիջոցների փոխանցմամբ, նրա դեմ ցուցմունք են տվել նաեւ Երեւանի ՃՈ նախկին եւ ներկա պետեր Արսեն Արշակյանն ու Արսեն Մարդոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ