News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ, որտեղ կրկին շեշտում է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման կարեւերությունը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ շնորհավորում ենք  համայն հայությանը եւ մաղթում նոր հաջողություններ ազգային նպատակների իրականացման ճանապարհին: 

20 տարի առաջ  համաժողովրդական հերոսական մաքառման արդյունքում Հայաստանի, Արցախի եւ ամբողջ աշխարհի հայության զորակցությամբ հիմք դրվեց հայկական երկրորդ պետականությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանն  ու ինքնիշխանությանը:

Ցավով պետք է արձանագրել, որ 1994 թվականի զինադադարով ավարտված մեր ռազմական հաղթանակները տարիների ընթացքում ՀՀ բոլոր երեք իշխանությունների արտաքին եւ ներքին անխոհեմ քաղաքականությունների արդյունքում փոխակերպվեցին դիվանագիտական պարտուրթյունների, որոնք շարունակվում են մինչ օրս: Հայաստանի գործող իշխանություններն էլ երկու անգամ տապալեցին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու «Ժառանգություն» կուսակցության եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը: Այդուհանդերձ ԼՂՀ անկախությունը մնում է անհերքելի պատմական փաստ՝ հենված Արցախի հայության ինքնորոշման իրավունքի  անվիճարկելի իրողության վրա:

Այս պատմական օրը մենք մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Մենք միեւնույն ժամանակ կոչ ենք անում Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր քաղաքական ու հասարակական կազմակերպություններին եւ առաջին հերթին իշխող կուսակցություններին` ճանաչել ԼՂՀ անկախությունը, նպաստել  նրա վերաբնակեցմանն ու զարգացմանը եւ ձեռնամուխ լինել Հայաստանի ու միջազգային հանրության կողմից նրա ճանաչման գործընթացին»:

Հիշեցնենք, որ ուղիղ 20 տարի առաջ, սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր հավաքական կամքն արտահայտեց եւ հռչակեց իր անկախությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ