News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում զանգվածաբար աշխատանքից ազատում են ուսուցիչներին եւ միջնակարգ դպրոցների այլ աշխատակիցների, ում տարիքն անցել է 65-ից:

Ինչպես հայտնել է այդ երկրի կրթության նախարար Միսիր Մարդանովը, աշխատանքից կզրկվի շուրջ 17 հազար աշխատակից, հաղորդում է Trend-ը:

«Մենք այդ աշխատանքն անցկացնում ենք նրա համար, որպեսզի կրթության համակարգը երկրորդ շնչառություն ձեռք բերի, այստեղ գան երիտասարդ կադրեր»,- հայտարարել է նա:

«Մենք չենք պատրաստվում այս գործընթացն իրագործել մեկ տարվա ընթացքում, մենք դա աստիճանաբար կիրականացնենք»,- ասել է Մարդանովը:

Նրա խոսքով, այդ քայլն ուղղված է կրթության հմակարգում նոր կադրերի ներգրավմանը: Եթե 65 տարեկանից բարձր աշխատակիցների աշխատանքից ազատման արդյունքում կադրային խնդիրներ ծագեն, իշխանությունները ժամանակավորապես կդադարեցնեն այդ գործընթացը, հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ