News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում այսօր` սեպտեմբերի 3-ին բացվել է ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովը:

Փակ դռների հետեւում հանդիպումը տեղի է ունենում նեղ շրջանակում, այնուհետեւ երկրների առաջնորդներին կմիանան պատվիրակությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

ԱՊՀ երկրների ղեկավարները քննարկում են ԱՊՀ հետագա զարգացման հարցերը եւ արդիական միջազգային խնդիրները:

Հիշեցնենք, որ ԱՊՀ ոչ բոլոր երկրների  ղեկավարներն են մասնակցում հոբելյանական գագաթաժողովին: Չեն մասնակցում, մասնավորապես, Ուզբեկստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի նախագահները: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Դուշանբե սեպտեմբերի 2-ին:

Այս տարվա դեկտեմբերին լրանում է ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ