News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կառավարության որոշմամբ հանրապետության տարբեր մարզերի առավել կարիքավոր համայնքներին պայմանագրային հիմունքներով տրամադրվել է 3 հազար 830 լիտր «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութ: Այս մասին նշվել է այսօր` սեպտեմբերի 3-ին` վարչապետ Տիգրան Սարգսյանի Արմավիրի մարզ այցելության ժամանակ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նախ եղել է Մրգաշատ համայնքի մշակովի հողատարածքներում, որտեղ աճեցվում են վարունգ եւ ծաղկակաղամբ, ծանոթացել է գյուղացիների կողմից օգտագործվող «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութի օգտագործման արդյունավետությանը:

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի պահածոների գործարան, ծանոթացել արտադրական գործընթացներին, առաջիկա ծրագրերին:

Տիգրան Սարգսյանը, այցելել է նաեւ Հանրապետական կուսակցության Արմավիրի գրասենյակ` հանդիպել ՀՀԿ ներկայացուցիչների հետ:

Կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանում դեռեւս գոյություն ունի աղքատության հիմնախնդիր: «Մեզ համար անընդունելի ու անթույլատրելի է, որպեսզի հայ մարդը 21-րդ դարում ապրելով իր հայրենիքում՝ լինի աղքատ: Այդ տեսակետից, մենք շատ խոցելի ենք: Գյուղացիները մեր առջեւ արդարացիորեն բարձրացնում են բազմաթիվ խնդիրներ, որոնք պետությունը պարտավոր է լուծել»,- ասել է գործադիրի ղեկավարը` միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանը գտնվում է բավականին բարդ տարածաշրջանում, որտեղ առկա են լուրջ մարտահրավերներ եւ խնդիրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ