News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրես-իշխանություններ երկխոսությունը գտնվում է իդեալական փուլում: Այդ մասին սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Երկխոսությունը կասեցվել է, եւ ՀԱԿ-ը կարող է կամ գլխավորել համաժողովրդական շարժումը, կամ էլ հեռանալ քաղաքական ասպարեզից: Հասկանալի է, որ ՀԱԿ-ը կընտրի առաջինը: Չնայած շատերը կորցրել են հավատը Կոնգրեսի հանդեպ, այնուամենայնիվ հենց որ սկսվի համաժողովրդական շարժումը նրանց կմիանան նաեւ այն մարդիկ, ովքեր կորցրել են հավատը ՀԱԿ-ի հանդեպ»,-ասել է Մանուչարյանը:

Պատասխանելով հարցին, որ եթե ՀԱԿ-իշխանություններ երկխոսության կնքահայրը ԱՄՆ-ն էր, ապա ո՞վ է դրա դադարեցման կնքահայրը` Մանուչարյանը պատասխանել է. «ԱՄՆ-ը երկխոսության սկսման կնքահայրն է, իսկ Ռուսաստանը` դադարեցման: Դա կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կա բանավոր պայմանավորվածություն, ըստ որի` Ռուսաստանը հետխորհրդային տարածաշրջանի տերն է հանդիսանում: Ռուսաստանը ԱՄՆ-ի նախաձեռնությամբ երկխոսության սկիզբը դիտարկում է որպես իր իրավունքների եւ իր ազդեցության նվազեցում եւ պնդել է դրա դադարեցման վրա»:

Մանուչարյանի կարծիքով, ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հանդեպ պատժաչափի փոփոխումը պատճառ չի հանդիսանում ՀԱԿ-իշխանություն բանակցությունների դադարեցման համար, դա ընդամենը ձեւակերպում է. «Բանակցություններ են տարվում այն մասին, թե ինչպես դուրս գալ ճգնաժամից: Կոնգրեսը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել եւ վերաբաժանել իշխանությունը, ինչը կհանգեցնի նոր քաղաքական իրավիճակի ստեղծմանը, իսկ դրան իշխանությունները պատասխանում են, որ մտադիր չեն ոչինչ փոխել, եւ իրավիճակը մնում է նույնը միայն թե նոր գործող անձանց մասնակցությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ