News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Վրաստանի ԱԳՆ-ն չի դիտարկում Լեռնային Ղարաբաղի պատվիրակության մասնակցությունը Աբխազիայի նախագահական ընտրություններում որպես պաշտոնական Երեւանի դիրքորոշում: Այդ մասին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

«Մեզ հայտնի է Հայաստանի դիրքորոշումը, որ նա աջակցում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Աբխազիայում կայացած ընտրությունների օրինականությունը»,- ասել է Կալանդաձեն:

Նախագահական ընտրություններն Աբխազիայում կայացել են օգոստոսի 26-ին: Հաղթանակ է տարել Ալեքսանդր Անկվաբը` հավաքելով ձայների 54,86 տոկոսը:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել էր Անկվաբին` տարած հաղթանակի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ