News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչ (Ֆիլիպ Լեֆորտ) նշանակելու արդյունքում կարելի է ակնկալել, որ ԼՂ բանակցային գործընթացը կակտիվանա: Այսօր` սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

«Ֆրանսիան իրավասու չէ ԵԱՀԿ Մինսկի խմբում ներկայացնել Եվրամիության դիրքորոշումը, սակայն պարզ է, որ ներկայացնելով իր դիրքորոշումը, Ֆրանսիան ինչ-որ չափով ներկայացնում է նաեւ ԵՄ տեսակետը: Ինչպես գիտեք, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատում ներառված է նաեւ հակամարտությունների լուծումը: Չեմ ցանկանում հակամարտությունն անվանել սառեցված, երբ այնտեղ մարդիկ են զոհվում: Ինձ չի թվում, որ բանակցությունների ձեւաչափը մոտ ապագայում կփոխվի, բայց որ այն կակտիվանա, ես վստահ եմ»,- հայտարարեց դեսպանը:

Նրա խոսքով, դա առավել կարեւոր է, որ տարածաշրջանում ԵՄ նախագծերի հաջող իրականացման պայմաններից մեկը Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ արդյունավետ համագործակցությունն է: «Իսկ ինչ համագործակցության մասին կարող է խոսք լինել, եթե դուք չեք կարող այցելել Բաքու, իսկ ձեր գործընկերները` Երեւան: 21-րդ դարում դա վայրենություն է: Ինձ թվում է, որ Եվրամիության դիվանագիտական ակտիվության մեծացմանը զուգընթաց, կաճի նաեւ ակտիվությունը բանակցություններում, թեեւ այսօր դժվար է ասել, թե դա որքանով հաջող կլինի»,- ամփոփել է Ռաչինսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ