News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է սեպտեմբերի 3 ի երեկոյան Նոր Նորք վարչական շրջանում 2 աշխատակիցների մահվան ելքով անվավոր կռունկի սլաքի տապալման դեպքին:

Սա այս տարվա 4 րդ նմանատիպ դեպքն է մայրաքաղաքում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ, քաղաքապետը պատասխանատու կառույցների  ղեկավարներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել անվտանգության նորմերի ապահովմանը: Այս համատեքստում, քանի որ հարցն ըստ էության Արտակարգ իրավիճակների նախարարության տիրույթում է, Կարեն Կարապետյանը նաեւ  հանդիպել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն ստեղծվելու է հանձնաժողով, որը ամբողջովին ուսումնասիրելու է ոլորտում առկա խնդիրները` որպեսզի կառուցապատողները մասնագիտական գործունեություն ծավալեն բացառապես իրավական դաշտում`ապահովելով աշխատանքի անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ