News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւան է ժամանել Կանադայի հանրային ծառայության հանձնաժողովի նախագահ տիկին Մարիա Բարրադոսը` մասնակցելու սեպտեմբերի 7-9-ը Երեւանում անցկացվող «Մասնագիտությունը հեռանկարում» միջազգային 5-րդ համաժողովին:

Այսօր` սեպտեմբերի 6-ին, նրան ընդունել է Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

Քաղծառայության խորհրդի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովի կազմակերպմանը, ինչպես նաեւ հանրային ծառայության ոլորտում երկու երկրների միջեւ գործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:  ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը կարեւորել է Երեւանում անցկացվող համաժողովը քաղաքացիական ծառայության բարեփոխումների ընդհանուր տենդենցների հստակեցման, փորձի փոխանակման եւ մասնակից երկրների միջեւ համագործակցության խորացման հեռանկարների տեսանկյունից: 

Տիկին Բարրադոսը պատրաստակամություն է հայտնել փոխանցելու մրցութային հարցաշարերը որակապես բարելավելու եւ համակարգի համալրումը գիտելիքների ու արժանիքների գնահատման հիման վրա իրականացնելու ոլորտում կանադական փորձը: Երկուստեք կարեւորվել է պետական ծառայության ոլորտի կայունության ապահովման եւ քաղաքական զսպվածության սկզբունքների պաշտպանության հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ