News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ փլուզումն սկսվեց Սումգայիթից: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Ելք ենք փնտրում» հաղորդամանը տված հարցազրույցում նշել է ռուս միլիարդատեր, «Արդար գործ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Պրոխորովը:

«Ինչպես միշտ լինում է, իսկ դա լինում է բոլոր երկրներում, երբ կարգուկանոնը, արդարությունը խախտվում է, առաջին հերթին ի հայտ է գալիս ազգային գործոնը: Ի դեպ, այդպիսի բան Ռուսաստանի պատմության մեջ արդեն եղել է: Եթե հիշում եք, Ալեքսանդր 3-րդն սկսեց ֆիննական գյուղերի ռուսացում: Եվ ի՞նչ տեղի ունեցավ. կործանվեց Ռուսական կայսրությունը: Խորհրդային միությունում ամեն բան սկսվեց Սումգայիթից: Չկանգնեցրեցին` փլուզվեց ԽՍՀՄ-ը, ուստի եթե մենք հիմա չլուծենք կարգուկանոնի հարցը... Եվս մեկ անգամ կրկնում եմ, հանցագործություններ կատարում են հանցագործները, ոչ թե ազգերը: Եթե մենք չլուծենք ազգային հարցը եւ այսուհետ եւս օրենքի խախտումները հանգեցնենք ազգամիջյան կամ միջէթնիկ խնդիրների, մեզ նույն ճակատագիրն է սպասվում»,- ասել է Պրոխորովը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ խնդիրի էությունն այլ է. « Դա կարգուկանոնի խնդիր է, երբ մարդիկ երկրում անարդարություն են զգում, որտեղ խախտվում են նրանց շահերը, երբ իրավապահ մարմինները, պետական մարմիններն աշխատում են ոչ քաղաքացու համար, այլ անընդհատ ոտնահարում են նրանց իրավունքները, այդ պայմաններում հանցագործություններ են տեղի ունենում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ