News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր` սեպտեմբերի 7-ին,  եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպմանը եւ Արեւելյան գործընկերության էկոնոմիկայի նախարարների նախարարական համաժողովին:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին Տիգրան Դավթյանը կմասնակցի Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպմանը, որի ընթացքում նախատեսվում է «Եվրոպական հարեւանության քաղաքականության մարտահրավերները եւ հնարավորություններըե թեմայով քննարկում:

Իսկ սեպտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի ԼՀ Կրինիցա քաղաքում կայանալիք Արեւելյան գործընկերության էկոնոմիկայի նախարարների նախարարական համաժողովին, որին ներկա են լինելու Արեւելյան գործընկերության եւ ԵՄ անդամ երկրների նախարարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ