News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Վրաստանի Քվեմո-Քարթլիի շրջանում, Ռաֆիկ Ալիեւի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա կինն ու նար սիրեկանը, հաղորդում է այդ երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

ՆԳՆ-ի տվյալների համաձայն, ձերբակալվել է 38-ամյա Ֆիրանգիզ Ալիեւան եւ 35-ամյա Էքիբար Գոջաեւը: Միաժամանակ, նախարարությունում չեն հաղորդում, թե երբ է տեղի ունեցել սպանությունը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

«Ֆիրանգիզ Ալիեւան սկզբում ամուսնուն մեծ քանակությամբ քնաբեր է խմացրել, որից հետո Էքիբար Գոջաեւի հետ նրան տարել է գոմ  եւ կախել պարանից»,- նշում է ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Հետաքննություն է ընթանում, հարուցվել է քրեական գործ` «դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում» հոդվածով, որը ենթադրում է 13-17 տարվա ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ