News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորել է հայ երկրպագուներին` Սլովակիայի հավաքականի նկատմամբ Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ:

Facebook սոցիալական ցանցի իր էջում ԱԺ պատգամավորը նաեւ պատասխանել է մի քանի օգտվողների հարցերին: Նա նշել է, որ մոտ 10 օրից կսկսեն վաճառվել հոկտեմբերի 7-ին կայանալիք Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսերը:

Հարցին, թե որքանո՞վ են վաճառվելու այդ խաղի տոմսերը, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է. «Վերջին խաղի գներն են լինելու»:

Նշենք, որ Երեւանում կայացած վերջին` Հայաստան-Ռուսաստան խաղի տոմսերի գները եղել են 3-7 հազար դրամի սահմանում:

Երկրպագուներին հետաքրքրել է նաեւ` արդյոք հնարավո՞ր է Հայաստան Մակեդոնիա խաղն անցկացնել ոչ թե Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, այլ «Հրազդան» մարզադաշտում, որն ավելի մեծ է եւ ավելի շատ երկրպագուներ կարող է տեղավորել:

«Ոչ, ֆիզիկապես հնարավոր չէ պատրաստվել մեկ ամսում»,- նշել է Ռուբեն Հայրապետյանը:

Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 6-ին Սլովակիայի Ժիլինա քաղաքում կայացել է Սլովակիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների հանդիպումը Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տարել: Գոլերի հեղինակ են դարձել Յուրա Մովսիսյան (57 րոպե), Հենրիխ Մխիթարյան (70), Գեւորգ Ղազարյան (80), Արթուր Սարկիսով (93):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ