News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` սեպտեմբերի 7-ին, ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին` առաքելության ավարտի կապակցությամբ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը բարձր է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ բազմակողմ համագործակցությունը: Նա մասնավորապես կարեւորել է գործակցությունը տեղական ինքնակառավարման համակարգում, միգրացիոն, թրաֆիքինգի ոլորտներում եւ հույս հայտնեց, որ ձեւավորված կառուցողական եւ արդյունավետ փոխգործակցությունը շարունակական կլինի ու նոր ղեկավարության հետ  կհաջողվի ավարտին հասցնել սկսված ծրագրերն ու  կյանքի կոչել նորերը:

Ս. Կապինոսն իր հերթին հայտնել է, որ պատրաստակամ են աջակցել տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին: Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված պետական կառավարման համակարգի  բարեփոխումներին` դիվանագետը վստահություն է հայտնել, որ դրանք հաջողություն կունենան, եւ Հայաստանի մոդելը մյուս երկրների համար կարող է օրինակելի լինել: Նա նշել է, որ հաջորդ տարի ԵԱՀԿ նախագահությունն ստանձնող Իռլանդիայի գերակայություններից են արդյունավետ կառավարման (good governance) խնդիրները:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ բնապահպանական ոլորտում գործակցությանը: Ս. Կապինոսը տեղեկացրել է, որ ձեւավորվելիք Օրհուսի հիմնադրամը կհամակարգի ներկայումս գործող Օրհուսի կենտրոնների գործունեությունը եւ, ընդգրկելով թե պետական, թե հասարակական, գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչներին, կարող է իշխանությունների եւ բնակչության փոխգործակցության յուրատեսակ հարթակ դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ