News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը երկու մրցանակ եւ դիպլոմ է ստացել Մոսկվայում Կինոգործիչների ազգային 15-րդ համաժողովի ժամանակ, որը անց է կացվում ամեն տարի կինեմատոգրաֆիստների միության կոնֆեդերացիայի կողմից:

Ֆորումի ժյուրին` հայտնի ռեժիսոր Վադիմ Աբդրաշիտովի գլխավորությամբ, հատուկ մրցանակ է շնորհել ֆիլմին: Ռուսաստանի կինոյի դաշնությունը եւս իր մրցանակը շնորհել է «Սահման» ֆիլմին, իսկ Մոսկվայի «Ժողովուրդների տունը»` դիպլոմ` ժողովուրդների միջեւ մշակութային երկխոսության եւ փոխըմբռնման համար: Այս մասին հայտնել են «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի գրասենյակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ