News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

ՅԱԿ-42 օդանավի անձնակազմը, որը չորեքշաբթի օրը կործանվել էր Յարոսլավլի մոտ, կործանումից առաջ դիսպեչերային ծառայությանը չի հայտնել օդանավում առաջացած տեխնիկական որեւէ խնդրի մասին, սեպտեմբերի 7-ին հայտնել է աղետի պատճառների հետազոտմամբ զբաղվող հանձնաժողովի աղբյուրը:

«Օդաչուները վերջին խոսքով խնդրել են թույլ տալ թռչել, դիսպետչերը տվել է թույլտվությունը: Դրանից հետո կապը չի վերականգնվել»,-նշել է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը:

ՅԱԿ-42-ը, որի վրա գտնվում էր «Լոկոմոտիվ» հոկեյի հավաքականը, սեպտեմբերի 7-ին կործանվել է Յարոսլավի օդանավակայանից դեպի Տունոշա թռիչքի ժամանակ:

Օդանավում գտնվում էր 45 մարդ` 37 ուղեւոր եւ 8 անձնակազմի անդամներ: Նրանց մեջ 11 օտարերկրացիներ են եղել: Կենդանի են մնացել երկու մարդ` բորտ-ուղեկցորդը եւ հոեկիստ Ալեքսանդր Գալիմովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ