News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ռազմական ագրեսիայի սահմանումը չի կորցնում իր միջազգային ուժը, եթե անգամ դրա օբյեկտը միջազգայնորեն ճանաչված երկիր չէ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` «Նոր մոտեցումներ ԼՂ հարցում» կոնֆերանսի ժամանակ: Կոնֆերանսը նվիրված է ԼՂՀ անկախության 20-ամյակին:

Նա նշել է, որ հիմնարար միջազգային փաստաթղթերը հակասություն չեն ստեղծում ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության իրավունքների միջեւ, որոնք թույլ չտային ԼՂ խնդրին լուծում գտնելու հարցում: Նրա խոսքով, ՄԱԿ-ի կանոնդարության 2-րդ հոդվածում նշվում է, որ ՄԱԿ-ի անդամները չպետք է ուժի կամ ուժի սպառնալիքի դիմեն` ընդդեմ ցանկացած երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության կամ ցանկացած այլ նպատակով, որոնք համատեղելի չեն ՄԱԿ-ի նպտակներին: «Սակայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ամբողջությամբ համատեղելի է ՄԱԿ-ի նպատակներին»,- նշել է Քոչարյանը:

Ըստ նրա, միջազգային իրավունքի այլ փաստաթղթերում հակասությունների ի հայտ գալու դեպքում նշվում է ՄԱԿ-ի կանոնադրության գերակայությունը: Նման հղում է արված նաեւ 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտը: Այդտեղ նշվում է, որ ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակի իրավունքը ցանկացած ժամանակ եւ ցանկացած ձեւով համարվում է յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքը: Ինտերվենցիաների անթույլատրելիության մասին ՄԱԿ-ի հռչակագրում նշվում է, որ ինքնորոշման իրավունքի իրականացմանն աջակցելը պետության իրավունքն ու պարտականությունն է: «Այսպիսով, Հայաստանը լրիվ իրավունք է ունեցել աջակցել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրականացմանը: Այլ երկրների համար դա կարող է համարվել նաեւ պարտականություն»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Վերջապես, ՄԱԿ-ի բանաձեւում ագրեսիայի սահմանումը տրվում է որպես զինուժի կիրառում ընդդեմ այլ երկրի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ քաղաքական անկախության: «Սակայն ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ տվյալ դեպքում պետության սահմանումը չի կանխորոշվում ՄԱԿ-ի անդամությամբ: Հետեւաբար, այստեղ կարող են ներառվել նաեւ միջազգայնորեն չճանաչված երկրները: Այսպիսով, մեր դիրքորոշումը միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի է: Ինչ վերաբերում է մեր հակառակորդին, նա խեղաթյուրում է միջազգային ընդունված թեզիսները»,- ամփոփել է ԱԳ փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ