News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Կրոնական հողի վրա ատելություն սերմանելու համար Ուլյանովսկի դատարանը 1 տարվա ուղղիչ աշխատանքների է դատապարտել Ադրբեջանի 34-ամյա քաղաքացի Ռաշիդ Աբդուլովին, ով քաղաքում արգելված ծայրահեղական խմբավորման բջիջ է ստեղծել։ 2008 թվականի ապրիլի 10-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը «Նուրջուլար» կրոնական միջազգային կազմակերպությունը ճանաչել էր ծայրահեղական եւ արգելել Ռուսաստանի տարածքում նրա գործունեությունը։

Այդ ժամանակ Ռաշիդ Աբդուլովը կենտրոնի՝ Թուրքիայում գտնվող ղեկավարի ցուցումով «Ջամաաթ ռիսալե-ի-Նուր» տարածաշրջանային բջիջ ստեղծելու համար եկել է Ուլյանովսկ։ Ծայրահեղական գործունեության մեջ նա ներառել էր նաեւ կենտրոնական մզկիթի իմամ Իլհամ Հիսանութդինովին եւ Ուլյանովսկի բուհերից մեկի առաջին կուրսեցի Այրաթ Ախտյամովին։ Նրանք բնակչության շրջանում հակառուսական եւ հակասահմանադրական քարոզչական աշխատանք են տարել։

Դատախազությունը համաձայն չէ ադրբեջանցուն չափազանց «փափուկ»՝ 1 տարվա անազատության դատապարտելու դատավճռի հետ։ Իմամի եւ ուսանողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ