News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Beeline երկրներ» ծառայության սեզոնային զեղչի երկարաձգման մասին մինչեւ 2011թ-ի սեպտեմբերի 15-ը: 

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ակցիայի շրջանակում Beeline բաժանորդները, Վրաստանում «Mobitel» ցանցի (ապրանքանիշը Beeline) ռոումինգ ծառայությունից օգտվելիս, կարող են ստանալ զանգեր 49 դրամ/րոպե սակագնով, ինչպես նաեւ զանգահարել Վրաստանի եւ Հայաստանի բոլոր բջջային եւ ֆիքսված հեռախոսահամարներին` 69 դրամ/րոպե սակագնով: Ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային ցանցի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգը:

«Հարեւան Վրաստանում ռոումինգ ծառայության սեզոնային զեղչը շարունակում է բարձր պահանջարկ վայելել Հայաստանի կապի միասնական օպերատորի բաժանորդների շրջանում: Ընդառաջելով բաժանորդների կարիքներին, «ԱրմենՏել» ընկերությունը երկարաձգում է ակցիայի ժամկետը` առաջարկելով մեր հայրենակիցներին մատչելի եւ հարմարավետ կապ իրենց հարազատների եւ բարեկամների հետ շփվելու համար», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:«Beeline երկրներ» ծառայության ակտիվացումն անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը:

Ծառայությունն ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է անվճար ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ: «Beeline երկրներ» ծառայության, ինչպես նաեւ ռոումինգում միջազգային զանգերի սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ