News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսի հեռագրերից մեկը, որ հրապարակել է WikiLeaks կայքը, նվիրված է 2007թ. ձերբակալված լրագրողների ճակատագրին: Դեսպանն այդ հարցը քննարկել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հուլիսի 27-ին, հաղորդում է contact.az-ը:

Ալիեւը, մասնավորապես, սկսել է մեղադրել Արեւմուտքին երկակի ստանդարտների եւ իր նկատմամբ ոչ օբյեկտիվ վերաբերմունքի մեջ: «Ես տեսնում եմ իմ անունը մամուլի 10 թշնամիների ցանկում: Վրաստանում ընդդիմություն չկա, հեռուստաալիքները գնվել են օլիգարխների կողմից, ընդդիմության առաջնորդները բանտում են, բայց նրանց ժողովրդավար են համարում: Ուկրաինայում Յուշչենկոն խախտում է Սահմանադրությունը 60 անգամ, իսկ Եվրոպայի Խորհուրդը, Եվրամիությունն ու ԱՄՆ-ը լռում են»,- ասել է նա:

Հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանության մեջ Դերսը գրում է, որ Իլհամ Ալիեւը ակնհայտ նյարդայնացել էր մամուլի մասին հարցից: Նա մի քանի անգամ ասել է, որ ինչ էլ անում է, Արեւմուտքն իրեն բռնապետ է անվանում: Տպավորություն է ստեղծվում, որ նա փորձում է կարգավորել լրագրողների հարցը, բայց միաժամանակ պահպանել դեմքը, որպեսի դա զիջում չընկալվի, գրում է դեսպան Դերսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ