News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 7-ին, Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, 31 տարի անց աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն իր ունկնդիրներին հրաշալի համերգ նվիրեց, հաղորդում է «Nouvelles dArménie»-ին:

Նախաբանում նա հարգանքի տուրք մատուցեց ֆրանսիացի կոմպոզիտոր եւ իմպրեսարիո Բրունո Կոկատրիկուսի հիշատակին, «ում ստվերը մինչ այժմ թափառում է կուլսիներում»:

Կատարելով 27 երգ, որոնցից ութը` նոր, Ազնավուրն ակնհայտ երջանիկ էր Փարիզ վերադառնալու համար` անբասիր առոգանությամբ, վստահ ձայնով, սլացիկ կեցվածքով նա նորից նվաճեց լեգենդար դահլիճը, որտեղ հավաքվել էին երաժշտական աշխարհի ու ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ, նրա ընկերները, եւ, իհարկե, Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Ալեն Թերզյանն ու Ջեքի Ներսիսյանը:

Ազնավուրն այնպիսի տաղանդ ունի, որ կարողանում է հանդիսատեսին տանել այնտեղ, որտեղ ցանկանում է` զգացմունքների ողջ սպեկտրով միասին: Նրա երգերն ստիպում են մտածել, ստիպում են երազել, գերում են ունկնդրին իրենց ջազային եւ արեւադարձային ռիթմերով: Դրանցում խոսվում է ժամանակի մասին, որն անցնում է, եւ, հատկապես, սիրո մասին:

Սեպտեմբերի 28-ի համերգը նվիրված կլինի Հայաստանի անկախության 20-ամյակին, իսկ ստացված հասույթը կփոխանցվի «Ազնավուրը` Հայաստանին»  բարեգործական հիմնադրամին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ