News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երկրի վրա սպանությունների մեծ մասը կատարվում է Հարավային Ամերիկայի մեգապոլիսներում: Գվատեմալայում տարեկան ամեն 100 հազար բնակչի հաշվով կատարվում է 90 սպանություն, Ռինո Դե-Ժանեյրոյում` 35, Սանտյագոյում` 17:

Համեմատության համար նշենք, որ Եվրոպայի խոշոր քաղաքներում այդ ցուցանիշը 1-3 է, իսկ Լոնդոնը, Փարիզը եւ Հռոմը կարելի է համարել աշխարհի ամենաանվտանգ մեգապոլիսները, գրում է Korrespondent.net-ը:

Եվրոպայի ամենահանդարտ մայրքաղաքը համարվում է Լիսաբոնը, որտեղ ամեն 100 հազար բնակչի հաշվով կատարվում է 0,6 սպանություն:

Ամենամահացու մեգապոլիսների ցանկում է հայտնվել նաեւ Երեւանը: Սպանությունների մակարդակը Երեւանում կազմում է տարեկան 2,1` 100 հազար բնակչի հաշվով: Բաքվում այդ ցուցանիշը 5,6 է, Ստամբուլում` 6, Անկարայում` 5: Թբիլիսին ցանկում չկա:

Հետխորհրդային քաղաքներից Մոսկվայում այդ ցուցանիշը 6,9 է, Սանկտ-Պետերբուրգում`7,8:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ