News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ռազմական ակադեմիայի ղեկավար Նեջեֆ Գեմբերովը պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի պահանջով դատի է տվել ադրբեջանական «Մուսավաթ» թերթին, որը հրապարակել էր Ռազմական ակադեմիայի սպաների անանուն նամակները:

«Մուսավաթ»-ը, վկայակոչելով ակադեմիայի իր աղբյուրը, հայտնում է, որ իրականում Նեջեֆ Գեմբերովը չի ցանկացել դատական գործ հարուցել թերթի դեմ, քանզի վախենում է, որ այդ ամենը կարող է իր դեմ շրջվել, բայց դա նրան հարկադրել է անել «իր ուսանողական եւ մտերիմ ընկեր Սաֆար Աբիեւը»:

Խնդիրն այն է, որ թերթի հրապարակած նամակներում գերազանցապես քննադատվում է պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը պաշտոնական դիրքի չարաշահման, կադրային անհաջող քաղաքականության, հսկայական ֆինանսական միջոցներ յուրացնելու համար:

 «Ինչպես երեւում է, նախարարը գերադասել է ընկերոջ միջոցով ճնշում գործադրել եւ վրեժ լուծել թերթից: Փաստորեն, Սաֆար Աբիեւը բանակում բարեփոխումներ անցկացնելու, անօրինական գործողությունները վերացնելու եւ դժգոհ սպաների խնդիրները լուծելու փոխարեն հարձակվում է «Մուսավաթ»-ի վրա»,-եզրափակում է ադրբեջանական թերթը: 

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ակադեմիայի սպաները նամակներ են ուղարկում «Մուսավաթ» թերթի խմբագրություն: Վերջին նամակում նրանք մասնավորապես նշել էին. «Եթե ուսումնասիրեք Գլխավոր ռազմական ակադեմիայի եւ Գլխավոր ռազմական դպրոցի այս տարի ընդունվածների էթնիկ կազմը, ապա կսկեք խղճալ Ադրբեջանի թուրքերին: Մասնագետների 70 տոկոսը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Դա Սաֆար Աբիեւի «իմաստուն», «հեռատես» շովինիստական քաղաքականության դրսեւորումներից է: Ռազմական ուսումնական կառույցներում գործունեություն ծավալած էթնիկ փոքրամասնությունները մեծ վտանգ են ներկայացնում մեր պետականության ապագայի համար»: Սպաները նաեւ պահանջել էին Նեջեֆ Գեմբերովի հեռացումը` հակառակ դեպքում սպառնալով բոյկոտել ակադեմիայի դասերը:

Տպել
Ամենաշատ