News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր պոպովը (Ռուսաստան), հանդես են եկել հայտարարությամբ, հայտնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ դեսպան Անջեյ Կասպրշիկը (ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ) սեպտեմբերի 7-ին հանդիպում են ունեցել Վիեննայում` քննարկելու եւ համակարգելու համար իրենց  գործողությունների ծրագիրը` դեկտեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման նախօրեին: Համանախագահները նաեւ տեղեկացրել են Մինսկի խմբին հակամարտության կողմերի հետ բարձր մակարդակով աշխատանքների շարունակման մասին, որն իրականացվում է համանախագահող երեք երկրների կողմից, ինչպես նաեւ կոնկրետ ջանքերի մասին, որոնք ուղղված են հրադադարի ամրապնդմանն ու որպես համապարփակ հաշտության համաձայնագրի հասնելու հիմք Հիմնանար սկզբունքների ճանաչմանը հասնելուն:

Սեպտեմբերի 8-ին համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերիի հետ` խաղաղարար գործընթացի այս եւ այլ ասպեկտների հետագա քննարկման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ