News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կժամանի Բելառուս: Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունից «BELTA»-ի թղթակցին հայտնել են, որ այցը կկայանա սեպտեմբերի 12-ին:

Այցելության ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներին առնչվող երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Հատուկ ուշադրություն պետք է դարձվի փոխգործակցության եւ երկու երկրների միջեւ երկխոսության ընդլայնման հեռանկարներին:

Սպասվում է, որ բանակցությունների արդյունքում, երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ 2011-12 թվականների համար համագործակցության պլան կստորագրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ