News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ավստրիայի հյուպատոսությունն այսօր` սեպտեմբերի 9-ին տարածել է հաղորդագրություն «Մոցարտ» շոկոլադի գործարանը Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից գնելու կապակցությամբ:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Ըստ ԶԼՄ-ներում 23.08.2011թ. հայտնված ինֆորմացիայի, համաձայն որի ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը 20 մլն եվրո արժողությամբ «Մոցարտ» շոկոլադներ արտադրող գործարանն է գնել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում, ՀՀ-ում Ավստրիայի հյուպատոսարանը հարցում կատարեց Ավստրիայի Հանրապետություն` որոշակի հստակություն մտցնելով հարցի պարզաբանման առնչությամբ:

«Մոցարտը» հիմնադրվել է Զալցբուրգ քաղաքի հրուշակագործ Պոլ Ֆյուռստի կողմից 1890 թ.` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ անունով:

Ավստրիայում «Մոցարտի» խոշորագույն արդյունաբերական արտադրողն է Միրաբել Զալցբուրգ Կոնֆիսերի եւ Բիսկվիթ-Գասելշաֆթ ընկերությունը, որը պատկանում է «Քրաֆտ Ֆուդ Ավստրիա» խմբին եւ տեղակայված է հետեւյալ հասցեով` Հաուպստրաշե 14, ԱԹ-5082 Գրյոդիկ, եւ հանդիսանում է Զալցբուրգի Տնտեսական Պալատի անդամ, ունի նաեւ Առեւտրային Գրանցում, որի համարն է 61744a

Միրաբել Զալցբուրգ Կոնֆիսերիե եւ Բիսկվիթ-Գասելշաֆթ ընկերությունը արտադրում է տարեկան ավելի քան 90 միլիոն Մոցարտ եւ արտահանում ավելի քան 30 երկրներում:

«Քրաֆտ Ֆուդը» ամերիկյան հրուշակեղենի, սննդի եւ խմիչքի արտադրական խումբ է: Ավելի քան 155 երկրների շուկաներում ներկայացնում է շատ ապրանքանիշներ: Ապրանքանիշներից 12-ի տարեկան շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ դոլար: Դրանք են` Կադբերին, Կրաֆտ, Մաքսվել Հաուս, Միլկա, Նաբիսկո, Ֆիլադելֆիա, Տրիտենդ, Տանգ:

«Քրաֆտ Ֆուդ Խումբը» ունի մեծ սննդի արդյունաբերություն եւ կառավարում: Ղեկավարն է Իռենե Ռոսենֆել (Նախագահ, Գլխավոր Գործադիր Տնօրեն)

Հավաստի ինֆորմացիան մեզ է տրամադրել ` Քրիստիան Մոլլերը, Զալցբուրգի Առեւտրի Պալատի արտաքին առեւտրի վարչության պետը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ