News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 9-ին, այցելել է Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոն եւ ծանոթացել նրա գործունեության ծրագրերին, հետաքրքրվել, թե ինչպիսի ծառայություններ է այն առաջարկելու գյուղացիներին: Կենտրոնը հիմնել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը՝ ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի՝ Սյունիքի մարզում իրականացրած «Կենդանիների Առուղջությունե ծրագրի շրջանակում: 

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարվա հոկտեմբերից իր գործունեությունն իրականցնող  կենտրոնը կառաջարկի անասնաբուժական, կենդանիների արհեստական սերմնավորման, հիվանդությունների կանխարգելման եւ բուժման ծառայություններ, ինչպես նաեւ անասնաբուժական դեղորայք, սարքավորումներ եւ պարագաներ: Կենտրոնի նպատակն է նաեւ նպաստել տեղի ֆերմերների եւ գյուղատնտեսական ապրանքներ, դեղորայք եւ սարքավորումներ արտադրող աշխարհահռչակ ընկերությունների միջեւ համագործակցությանը։ Կենտրոնի թիրախային խմբերում ընդգրկված են Սիսիանի տարածաշրջանի գյուղերի անասնապահությամբ զբաղվող ֆերմերները,

անասնաբույժները եւ անասնաբուժական դեղատները։

Այնուհետեւ վարչապետ, ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը ժամանել է Կապան, որտեղ  Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտ կուսակցական անդամատոմսեր է հանձնել ՀՀԿ-ն համալրած Երեւանի պետական եւ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանների 120 ուսանողների:

Կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Գարեգին Նժդեհի հուշահամալիրին, որտեղ ամփոփված են Նժդեհի մասունքները: Այսօր երեկոյան Կապանի մարզադաշտում վարչապետը ներկա կգտնվի ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կազմակերպած համերգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ