News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

WikiLeaks կայքի` Ադրբեջանի վերաբերյալ վերջին հրապարակումներում քննարկվում են երկրի ներիշխանական ուժային կենտրոնները, որոնց ղեկավարներն են Իլհամ Ալիեւի անձնական պաշտպանության ծառայության  ղեկավար Բեյլեր Էյյուբովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը եւ Ադրբեջանի Նավթային ազգային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:

«Ազադլըգ»-ը նշում է, որ ամերիկյան նախկին դեսպան Ռինո Հարնիշի` Վաշինգտոն ուղարկած զեկույցներում ներկայացվում է ադրբեջանական իրականությունը եւ շեշտվում, որ Ադրբեջանում իշխանությունը բաժանված է մի քանի կլանների միջեւ: Նրանց միջեւ գոյություն ունի մշտական պայքարը, որը ներկայումս ավելի սուր ձեւով է դրսեւորվում, գրում է թերթը:

Հեյդար Ալիեւի ղեկավարման տարիներին իշխանությունը կենտրոնացած էր Նախիջեւանի եւ Արեւմտյան ադրբեջանցիների կլանի ներկայացուցիչների ձեռքում:

Իլհամ Ալիեի ժամանակ նախիջեւանյան եւ արեւմտյան ադրբեջանցիների կլանը բաժանվեց երկու մասին, որոնց միջեւ սուր պայքար էր ընթանում ազդեցություն ձեռք բերելու համար:

Նախիջեւանի կլանի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը կազմակերպեց արեւմտյան ադրբեջանցիների կլանի ղեկավար, նախկին առողջապահության նախարար Ալի Ինսանովի ձերբակալությունը եւ գերիշխող դիրքեր ձեռք բերեց: Նշենք, որ դրանից հետո Նախիջեւանի կլանը եւս պայթեց` բաժանվելով Ռամիզ Մեհթիեւի եւ Քեմալադին Հեյդարովի ազդեցության գոտիների:

Ադրբեջանցի քաղաքագետ Իբրահիմ Իբրահիմլին հայտնում է, որ արեւմտյան ադրբեջանցիների կլանին ճնշելով` Մեհթիեւը թույլ տվեց մեկ այլ` Բաքու-Շիրվանյան կլանի առաջացումը, որը վերահսկում են Փաշաեւները (Մեհրիբան Փաշաեւան Իլհամ Ալիեւի կինն է. այդ կլանը պատկանում է նրա ընտանիքի անդամներին-խմբ.): Քաղաքագետի կարծիքով, 2005 թվից հզորացող Փաշաեւները 2008 թվին նախագահական ընտրություններից հետո սկսեցից ամբողջովին վերահսկել իրավիճակը երկրում:

«Որպես «Ենի Ազերբայջան» կուսակցությանն այլընտրանքային տարբերակ, Մեհրիբան Ալիեւան գլխավորեց Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունը: Այն, որ Մեհրիբան Ալիեւան որպես նախագահի թեկնածու կարող է առաջադրվել 2013 թ. Ադրբեջանի նախագահական ընտրություններում, հերթական անգամ ցույց է տալիս Փաշաեւների հզորությունը: Ավելին, Մեհրիբան Ալիեւան ցանկանում է «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթն օգտագործել որպես տրամպլին` Մեհթիեւի կլանի դեմ վերջնական հաջողության հասնելու եւ իր դիրքերը ամրապնդելու համար»,-նշում է քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ