News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ սեպտեմբերի 9-ին անակնկալ հայտարարություն է կատարել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն։ Ինչպես տեղեկացնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, ելույթ ունենալով Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված Ուրուգվայի խորհրդարանական համաժողովի ժամանակ, արտգործնախարար Ալմագրոն մասնավորապես ասել է. «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ ժամանակի ընթացքում միանա Հայաստանին։ Սա է հարցի լուծման միակ ճանապարհը»։

Ուրուգվայի արտգործնախարարն ընդգծել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, եւ իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու եւ ճանաչման հարցը։

Հիշեցնենք, որ Ուրուգվայը նաեւ աշխարհում առաջինն է պետականորեն ճանաչել 1915թ. Թուրքիայում հայերի նկատմամբ կազմակերպված կոտորածները, որպես Ցեղասպանություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ