News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Իսրայելի հանդեպ Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը պայմանավորված է Էրդողանի արկածախնդիր վարքով: Այդ մասին սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է թուրքագետ Լեւոն Հավսեփյանը:

«Թուրքիայի վարչապետը համարվում է զգացմունքային ղեկավար, ով արկածախնդիր սցենարներ է փնտրում, հիշեք նրա սկանդալը Դավոսում իսրայելական վարչապետ Շիմոն Պերեսի հետ»,- հայտարարել է Լ. Հովսեփյանը:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների բարդացումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների. նման զարգացումները փորձում է կանխել ԱՄՆ-ը: «Միացյալ Նահանգներին ձեռնտու չէ տարածաշրջանի իր երկու գործընկերների միջեւ ռազմական բախման սկսումը: Եթե համեմատենք այդ երկու երկրներին Վաշինգտոնի համար ունեցած նշանակության տեսանկյունից, ապա որպես գործընկեր Իսրայելը ԱՄՆ-ի համար անում է այն, որը ոչ ոք չի անում, այդ թվում` Մեծ Բրիտանիան: Սակայն Թուրքիայի առավելությունը նրա աշխարհագրական դիրքն է: Հնարավոր է, որ եթե Թուրքիան շարունակի արաբական աշխարհին օժանդակելու եւ Արեւմուտքի հետ համակարծիք չլինելու իր բաց քաղաքականությունը, ԱՄՆ-ը ի վերջո հրաժարվի օժանդակել Թուրքիային: Բայց այդ մասին խոսելը դեռ վաղ է»,- հայտարարել է Լ. Հովսեփյանը:

Փորձագետների կարծիքով, Իսրայելը եւ Թուրքիան առկա հակասությունների ֆոնի վրա փորձում են ամրապնդել հարաբերությունները միմյանց թշնամիների հետ: «Վերջին շրջանում իսրայելա-եգիպտական հարաբերությունների վատթարացումը նոր փուլ է մտել: Եւ այստեղ Թուրքիան պաշտպանում է Կահիրեին: Իր հերթին, Իսրայելը հարաբերությունները կարգավորում է Կիպրոսի հետ, իսկ վերջերս պաշտպանական համաձայնագիր է կնքել Հունաստանի հետ»,- հայտարարել է Ա. Հովհաննիսյանը:

Լ. Հովսեփյանի կարծիքով, բացառված չէ, որ այդ կոնտեքստում Իսրայելը փորձի ավելի ակտիվ օժանդակություն ցույց տալ քրդական շարժմանը:

«Հայաստանը կարող է շահավետ լուծում ակնկալել Ցեղասպանության ճանաչման հարցի կապակցությամբ: Հնարավոր է, որ Իսրայելը ջանքեր գործադրի այդ ուղղությամբ: Իհարկե, այդ գործընթացը պետք է դիտարկել ոչ թե բարոյական, այլ գործնական առումով»,- հավելել է Ա. Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ