News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Wikileaks-ը թոշակի է ուղարկում Հայաստանի բոլոր 3 նախագահներին՝ հրապարակելով նրանց խոցելիության բարձր աստիճանի մասին վկայող տեղեկություններ։ Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ  նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

Նա նկատեց, որ բացի Հայաստանի առաջին Լեւոն Տեր-Պետրոսյանից, Wikileaks-ը հիշեցումներ է անում նաեւ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ «Ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանին հիշեցնում են, որ նա ունի չիրականացված լուրջ խոստումներ՝ օլիգարխիկ տնտեսության, կոռումպացվածության վերացում եւ այլն։ Հիմա պարզապես Սերժ Սարգսյանից հիասթափություն են հայտնում, որ նա 2008 թվականին խոստացել է լուրջ քայլեր ձեռնարկել եւ չի կատարել խոստումը։ Այս կապակցությամբ, որոշ օլիգարխների դեմ վարույթներ հարուցելու, ոմանց պաշտոններից ազատելու փաստերը փորձ են՝ հավաստիացնելու, որ համակարգը «խելքի է բերվում»»,- նկատեց խորհրդարանականը։

Անդրադառնալով կոնկրետ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի երեկվա հրաժարականին՝ Սետփան Սաֆարյանը նկատեց, որ քանի դեռ վերջինիս հրաժարականի դրդապատճառները պարզ չեն, ոչինչ ասել չի կարող։ «Կարեն Կարապետյանի դեպքը կառանձնացնեմ։ Ճիշտ է, խոսակցություններ կան նրա՝ վարչապետ նշանակվելու, ինչպես նաեւ նախկին պաշտոնում աշխատակիցների հետ ոչ այնքան լավ հարաբերություններ ունենալու մասին, բայց ոչ մի կոնկրետ բան դեռեւս հայտնի չէ։ Այլ բան է, օրինակ, ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի եւ որոշ օլիգարխների դեմ մամուլում հոդվածների սանձազերծումը»,- ամփոփեց Սաֆարյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ սեպտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Նա ազատվել է իր դիմումի համաձայն:Ննախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ