News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ադրբեջանական բանակում ստեղծված դրությունը անհրաժեշտություն է ստեղծում, որ հասարակական կազմակերպությունները միավորվեն», ասվել է Հելսինկիի քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի ազգային կոմիտեի նիստում, որտեղ ներկա էին մոտ 15 հասարակական կազմակերպություններ: 

Նիստին մասնակցող Ադրբեջանի Գաբալայի բնակիչ Նազիմ Մեհերեմովը հայտնել է որ իր որդին անհետացել է ադրբեջանական զորամասերից մեկից. «19-ամյա որդիս` Ջեյհունը, 2010 թ. հունվարին զորակոչվել է բանակ: Նա ծառայության է անցել Գերանբոյի շրջանի Գյուլիստան գյուղի զորամասերից մեկում: 2010 թ. հոկտեմբերի 25-ին որդիս մարտական հերթապահության է եղել: Օրենքով, մարտական հերթապահությունը  պետք է 2 զինվոր իրականացնեն: Սակայն չգիտես ինչու Ջեյհունը մենակ է եղել: Գիշերը ժամը 3-ին նրա զինվորական ընկերների միջեւ վիճաբանություն է սկսվել: Ջեյհունը պահակակետում քնած է եղել: Նրան արթնացրած զինվորները խլել են Ջեյհունի զինվորական իրերը եւ փող են ուզել դրանք վերադարձնելու համար: Դրանից հետո Ջեյհունն անհետացել է: 9 ամիս է` նրանից տեղեկություն չունենք: Զորամասի հրամանատարը չի հանդիպում ինձ հետ»,-ասել է Մեհերեմովին: Նրա խսոսքով, որդու անհետացումից հետո զինվորական դատախազությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ դասալքություն հոդվածով: 

Նիստի մեկ այլ մասնակից` զինվորի հայր Էլման Էհմեդլին ասել է, որ որդին բնածին խնդիրներ է ունեցել աչքերի հետ: Դրանից հետո տղան ավտովթարի է ենթարկվել եւ գլխին ստացած լուրջ վնասվածքների պատճառով  18 տարեկանում հաշմանդամ է դարձել: «2010 թ. սեպտեմբերին Գյաբալայի զինվորական կոմիսարիատից ստացված ծանուցագրի հիման վրա որդիս ստուգում է անցել Ազգային ակնաբուժական կենտրոնում, որտեղ նրան ծառայությանը ոչ պիտանի են ճանաչել: Այդ տեղեկանքը ներկայացրել ենք կոմիսարիատին, սակայն այնտեղ թուղթը մի կողմ շպրտեցին: Որդուս բանակ չտանելու համար գումար պահանջեցին: Ասեցի, որ աղքատ ենք եւ գումար չունենք: Մի քանի օր անց ոստիկանների ուղեկցությամբ եկան մեր տուն եւ որդուս տարան իրենց հետ: Դրանից հետո որդուս անօրինական ձեւով զորակոչեցին բանակ»,- ասել է Էհմեդլին: 

ԶՈՒ դեմոկրատական քաղաքացիական վերահսկողության կենտրոնի ղեկավար Ալեքբեր Մեմեդովը հայտնել է, որ ռազմական կոմիսարները պլանը կատարելու համար նախարարների առողջ որդիների փոխարեն` ծառայությանը ոչ պիտանի զինվորներ են զորակոչում բանակ. «Պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ Գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադիգովի միջեւ առկա հակասությունները ավելի են վատացնում բանակի, առանց այն էլ ողբերգական վիճակը»,- հայտնել է նիստին մասնակից հասարակական կազմակերպություններից մեկի նախագահ Յաշար Ջեֆերլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ