News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի գրախանութներում ոչ մի գիրք հնարավոր չէ գտնել Հայաստանի եւ Ղարաբաղի մասին: Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, Սեւծովյան եւ Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը` հայ պատմաբան Ռուբեն Գալիչյանի «Պատմության առասպելականացում. Ադրբեջան, Հայաստան, հորինվածքներ եւ փաստեր» գրքի շնորհանդեսի ժամանակ:

Միաժամանակ, ըստ նրա, գրադարակների վրա բավականին մեծ քանակությամբ ադրբեջանական գրականություն կա:

«Մեր ինստիտուտում երկու գիրք կա Նախիջեւանի եւ երկուսը` Ղարաբաղի մասին, ընդ որում` նրանցից մեկը` քառասուն տպագիր էջ է կազմում: Հարկավոր է գումար` դրանք հրատարակելու համար: Սակայն քանի անգամ էլ դիմել եմ հայ գործարարներին` անիմաստ է եղել: Ադրբեջանական գրականության լիությունը բացատրում են  «նավթատարի» առկայությամբ: Իսկ դուք բնակարաններ մի նվիրեք Քսենիա Սոբչակին եւ այլոց, ու այդ գումարները դրեք հրատարակչության մեջ»,- խորհուրդ է տվել Զախարովը հայ գործարարներին:

Հայաստանում, ըստ նրա,  հրաշալի հետազոտություններ են կատարվում, սակայն հայերենով: «Ռուսաստանում, ցավոք,  ոչ բոլորն են հայերեն կարդում: Դուք դա հրատարակում եք ձեզ համար, սակայն փորձեք  հրատարակել աշխարհի համար»,-ավելացրել է քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ