News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիան հակամարտություն է հրահրում տարածաշրջանում իր երբեմնի ամենակայուն դաշնակցի հետ այն պարագայում, երբ իր բոլոր սահմաններին իրավիճակը սրված է: Այդ մասին IzRus պորտալին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության նախկին խորհրդական, ամերիկյան «Heritage Foundation» հետազոտական կենտրոնի Ռուսաստանի, Եվրասիայի  եւ էներգետիկ անվտանգության հետազոտական ծրագրի ղեկավար Արիել Կոհենը:

Նրա խոսքով` Էրդողանը Հայաստանին Իսրայելի հետ սերտ հարաբերություններ հաստատելու պատմական շանս է նվիրել: «Թուրքերն իրենց իսկ ձեռքերով են  փչացրել տարածաշրջանում միակ կայուն գործընկերոջ հետ հարաբերությունները:  Ընդ որում, դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նրանց «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը չար կատակի է վերածվել: Սահմանի ողջ երկայնքով թուրքերը խնդիրներ ունեն` Իրանի, Իրաքի քրդերի, Աբխազիայի պատճառով ` վրացիների, Սիրիայի:

Իսրայելի վրա ցեխ շպրտելու փոխարեն, թուրքերն ավելի լավ է իրենց հայելու մեջ նայեն` հասկանալու համար, թե ով է մեղավոր կատարվածում»,-նշել է Կոհենը:Նա ավելացրել է, որ նույնիսկ առանց հրեական լոբբիի ճնշման թուրքերի դիրքերը թուլանում են  ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու  հարցում: «Կոնգրեսի կողմից ցեղասպանության ճանաչումը ժամանակի խնդիր է: Իսկ եթե դա տեղի ունենա, հայկական կողմի համար հնարավորություն կբացվի  Թուրքիայից փոխհատուցում պահանջելու»,-նշել է նա:Այնպես որ, այդ հարցում Իսրայելին որպես դաշնակից կորցնելով` Թուրքիան տնտեսական շատ մեծ հարված ստանալու վտանգի տակ է դնում իրեն:«Այսօր Հայաստանը բացառիկ պատմական հնարավորություն ունի Իսրայելի հետ շփումներ հաստատելու համար: Սակայն նա պետք է հասկանա, որ մաքսիմալիստական դիրքեր չպետք է գրավի:  Իսրայելը չի ցանկանա փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ` դա նրան ձեռնտու չէ: Ուստի, միայն համբերություն եւ ըմբռնում ցուցաբերելու միջոցով Երեւանը կարող է հասնել լավ կապերի հաստատման»,-եզրակացրել է Կոհենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ