News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Շվեդիան օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջ բերում, եւ ոչ միայն հակամարտության մեջ ներգրավված երկու երկրների, այլ ամբողջ տարածաշրջանի եւ միջազգային հանրության համար:

«Մենք պետք է խրախուսենք Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղ լուծում փնտրելու գործում: Երկու կողմերը պետք է խուսափեն ագրեսիվ հռետորաբանությունից եւ փոխարենը հիմք ստեղծեն իրենց բնակիչների միջեւ խաղաղության հաստատելու համար»,-հայտարարել է նա` հավելելով, որ «ԵՄ-ն պետք օժանդակի գործընթացին եւ ցույց տա տարածաշրջանի բնակչությանը, որ խաղաղ ճանապարհով կարելի է բազում առավելությունների հասնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ