News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ելիսեյան պալատի շեֆ-խոհարարն իր զինանոցում է ընդգրկել Շառլ Ազնավուրի զեյթունի ձեթը, որը մեծ շանսոնյեն ստանում է Մուրյեզի իր ոչ մեծ հողատարածքից:

Հենց այդ ձեթն է այսուհետ օգտագործվում Ֆրանսիայի նախագահ Նիկոլ Սարկոզիի եւ նրա ընտանիքի ու հյուրերի համար ուտեստների պատրաստման ժամանակ, հաղորդում է izvestia.ru-ն:

Իր վերջերս ի հայտ եկած հոբբին ձեռներեց երգիչը վերածել է եկամտաբեր բիզնեսի: Նախորդ տարի նա 5 հազար լիտր ձեթ է ստացել, որը ըստ բժիշկների, բազմաթիվ բուժիչ հատկություններ ունի, մասնավորապես, պահպանում է սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից:

Ազնավուրը սկսել է իր բուժահեղուկը մատակարարել Փարիզի լավագույն ռեստորաններին, այնուհետեւ նաեւ երկրի ղեկավարի նստավայր:

Նախկինում ֆրանսիական շանսոնի աշխարհահռչակ ներկայացուցիչը նարդոս էր աճեցնում, իսկ վերջերս տարվել էր զեյթունի ծառերով: «Ես ավելի քան հազար զեյթունի ծառ ունեմ: Ես խնամում եմ դրանք այնպես, ինչպես ուրիշները վարդերը: Բայց զեյթունից օգուտն ավելին է»,- հպարտությամբ ասել է Ազնավուրը:

Հայտնի երգիչի ձեթի նկատմամբ պահանջարկն աճում է ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաեւ այլ երկրներում, ուստի նա մտադիր է մեծացնել արտադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ