News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը կառավարությունից մոտ 4 մլն դրամ է խնդրում` ՀՀ գլխավոր դատախազության եւ էկոնոմիկայի նախարարության վարչական շենքերի պահպանությունը ուժեղացնելու համար: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի` հարցը ներառվել է կառավարության սեպտեմբերի 15-ի նիստի օրակարգում:

Ըստ ոստիկանության ներկայացրած տեղեկանքի` ՀՀ Գլխավոր դատախազության վարչական շենքում պահպանություն իրականացնող մեկ միավոր 12-ժամյա կայուն պահակակետը պետք է դարձնել 24-ժամյա, իսկ էկոնոմիկայի նախարարության Մհեր Մկրտչյան 5 հասցեում գտնվող վարչական շենքին անհրաժեշտ է լրացուցիչ 24-ժամյա պահակակետ: Վերջինս պայմանավորված է ստորգետնյա ավտոկայանի կառուցման հանգամանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ