News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանը մտադիր չէ միջազգային բորսաներում վաճառել իր պետական ռազմավարական օբյեկտների վերահսկիչ փաթեթները: Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին` Կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ թերթը:

Նրա խոսքով, վաճառվելու են բաժնետոմսերի 20-30 տոկոսը, «ցանկացած դեպքում, 49 տոկոսից ոչ ավելին»: «Պետության ձեռքին կմնա նման ձեռնարկությունների բաժնետոմսերի 51 եւ ավելի տոկոսը»,- ասել է նա:

Գիլաուրիի խոսքով, վաճառքի նպատակը «հարյուր միլիոնավոր դոլարների ներգրավումն է»: Նա հաշվարկել է, որ դա կարող է ավելի քան կես միլիարդ դոլարի հասնել: Գիլաուրիի ներկայացմամբ, դա իր հետ  «նոր աշխատատեղեր, լրացուցիչ նախագծեր կբերի»:

Վրաստանի վարչապետը խոստովանել է, որ միջազգային բորսաներում հիմա ամենալավ ժամանակը չէ եւ հայտարարել, որ Վրաստանի կառավարությունը սպասում է ավելի լավ ժամանակների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ