News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հին Թբիլիսիի կենտրոնում, Աբանոտուբանիի շրջանում, որտեղ գտնվում են հայտնի բաղնիքները, հնեաբանները պեղումների ժամանակ 7 մետր խորության տակ հայտնաբերել են հռոմեական տիպի հին բաղնիքներ, որոնք մասնագետները համարում են մեր թվարկության 1-2-րդ դարերի կառույցներ, հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստատեսությունը:

Հեռուստաալիքին տեղեկատվությամբ, հռոմեական տիպի բաղնիքները եղել են լավ պահպանված հանդերձարաններով, մոզայիկայով լողավազաններով:

Մասնագետների կարծիքով, այդ յուրատեսակ հնեագիտական բացահայտումը կարող է ամբողջությամբ փոխել Թբիլիսիի մինչ այս ընդունված պատմությունը:

Ինչպես հայտնի է, Թբիլիսիի ստեղծման տարեթիվ է նշվում մեր թվարկության 5-րդ դարը, երբ վրացական Վախթանգ Գորգասալի թագավորը այդ վայրում քաղաք է կառուցել: Արդեն հաջորդ դարում այդ քաղաքը դարձել է երկրի մայրաքաղաք:

Պատմաբանները կարծում են, որ ավելի հին հնեաբանական շերտերի բացահայտումից հետո կարելի է պնդել, որ այդ տարածքում արդեն գոյություն է ունեցել բնակչություն` զարգացած քաղաքային ենթակառուցվածքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ