News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի հրեական համայնքը պատրաստվում է իր հիմնադրման 20-ամյակի տոնակատարությանը: Տոնական միջոցառումների շրջանակում նախատեսվում է Հայաստանի ականավոր հրեաների մասին գրքի հրատարակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հրեական համայնքի «Մահեն Դավիդ» թերթի խմբագիր Ադելինա Լիվշիցը:

«Սա գիրք է այն հրեաների մասին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում` գիտություն, մշակույթ, արտադրություն»,-նշեց նա` ավելացնելով, որ  Հայաստանում հայտնի անձանց թվում իսկապես շատ են հրեական համայնքի ներկայացուցիչները եւ «չէին ցանկանա, որ նրանց գործը մոռացության մատնվեր»:

Մի քանի տարի առաջ լույս է տեսել «Հայաստանի հրեաները. Միջնադար» գիրքը` մոտ մեկուկես հազար տպաքանակով: Այն հրատարակվել է Եղեգնաձորում անցկացված գիտաժողովի նյութերի հիման վրա: Այնտեղ գտել էին միջնադարյան հրեական գերեզմանոց , որը հայ ու հրեա գիտնականները համատեղ ջանքերով վերականգնել էին:

«Հայաստանի այսօրվա հրեաները  նրանց ժառանգները չեն:  Նրանք  աշկինասիական  հրեաներ են, որոնք այստեղ են հայտնվել տարբեր ճանապարհներով: Ոմանք ամուսնացել են, ոմանք նրանց ժառանգներ  են: Համայնքի հիմնական մասը կանայք են»,-նկատեց Լիվշիցը:

Նրա խոսքերով` շատ նախագծերում իրենց օգնում է Հայաստանի կառավարությունը, Մշակույթի նախարարությունը: «Նրանց կողմից էլ գումար է հատկացվել գրքի հրատարակության համար, սակայն մենք հովանավորների միջոցով կավելացնենք գումարը` ավելի մեծ ծավալով հրատարակելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ