News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն Անկարայի եւ Բաքվի հետ հարաբերությունները չի կառուցում ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների: Այդ մասին հայտնել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ երկրների եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով, Հայաստանին ու Ռուսաստանին կապում է ոչ միայն բազմամյա պատմությունը եւ մշակույթը, այլ նաեւ ռազմա-քաղաքական եւ տնտեսական սերտ համագործակցությունը:

Զատուլինը նշել է, որ Ռուսաստանը սկզբունքային դիրքորոշում ունի Հայաստանի համար կարեւություն ներկայացնող հարցերում: Օրինակ, չնայած Թուրքիայի հետ հարաբերություններին` Ռուսաստանը 1995 թվին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, որը մինչ օրս հարուցում է թուրքական կողմի դժգոհությունը:

Ինչ վերաբերվում է հարցին, թե ռուսական կողմը օժանդակելո՞ւ է Հայաստանին` ԼՂ  հակամարտության ռազմական սրման դեպքում, Զատուլինը հիշեցրել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի խոսքերը, որ Ռուսաստանը պատրաստ է իրականացնել իր պարտականությունները ՀԱՊԿ շրջանակներում, եթե Հայաստանը ենթարկվի ռազմական ագրեսիայի:

«Վերոնշյալ հայտարարությունը վերջ է դրել բոլոր շահարկումներին»,-կարծում է Զատուլինը` նշելով, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ