News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության յուրատեսակ հովանոց է, բայց ոչ այն պատճառով, որ վերջինս մյուսներից լավն է կամ այդ երկրները սիրում են իրար, այլ այն պատճառով, որ ոչ մի այլ կազմակերպություն չէր գա այստեղ եւ չէր կատարի այն դերը, որը ՀԱՊԿ-ի շրջանակներում կատարում է Ռուսաստանը։ Սեպտեմբերի 15-ին Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Մյուս կողմից, Հայաստանն անհրաժեշտ է Ռուսաստանին, կարծում է քաղաքագետը, քանի որ եթե նա «հանձնի» Հայաստանին, ապա կկորցնի ոչ միայն նրան, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը։

Նրա խոսքով, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները միշտ կայուն-լավն են եղել, եւ երկարատեւ հեռանկարում պատճառներ կամ առիթներ չկա, որպեսզի դրանք փոխվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ