News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հերքում է Բաքվի լրատվամիջոցներով տարածված այն լուրը, թե իբր հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման արդյունքում Ֆիզուլիի ուղղությամբ գլխից վիրավորվել է ադրբեջանական բանակի սպա Գաբիլ Աբդուլաեւը:

Այս կապակցությամբ, ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են.

«Ադրբեջանական քարոզչությունը միջազգային հանրության կարծիքը ապակողմնորոշելու նպատակով իր հնարածին տեղեկատվությամբ տակավին փորձում է ղարաբաղյան ուժերի նախահարձակ գործողություններով պայմանավորել սեփական զինուժում պարբերաբար տեղի ունեցող արտակարգ պատահարները: Մասնավորապես, այսօր Բաքվի լրատվամիջոցներով տարածված այն լուրը, թե իբր հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման արդյունքում Ֆիզուլիի ուղղությամբ գլխից վիրավորվել է ադրբեջանական բանակի սպա Գաբիլ Աբդուլաեւը, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ իր նախահարձակ գործողությունները ինչ-որ կերպ արդարացնելու եւ սեփական զինուժում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա կատարված արտակարգ պատահարը ղարաբաղյան կողմի վրա բարդելու նպատակային քայլ է:

ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը հերքում է այդ ապատեղեկատվությունը եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ Արցախի զինված ուժերը մշտապես հավատարիմ են մնում կողմերի միջեւ ձեռքբերված հրադադարի մասին պայմանավորվածությանը եւ անվերապահորեն կատարում դրա պահանջները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ