News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում կստեղծվի «Նորաստեղծ տեխնոլոգիական  ընկերությունների ասոցիացիա»։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցին տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության PR մենեջեր Ռուզան Ապրեսյանը։ Նրա խոսքով՝ ասոցիացիայի նպատակն է նպաստել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ու ոլորտի ընկերությունների ստեղծմանը Հայաստանի ողջ տարածքում։ Ասոցիացիան կներկայացնի նաեւ իրեն անդամակցող նորաստեղծ ընկերությունների շահերը պետական եւ միջազգային կառույցներում։

«Ասոցիացիան կխթանի միասնական դիրքորոշումը նորաստեղծ ձեռնարկություններում առաջացող առավել կարեւոր խնդիրների վերաբերյալ եւ կնպաստի երիտասարդ ձեռներեցների գործարար ակտիվությանը եւ այլն»,-ասաց Ռ. Ապրեսյանը։

Նրա տեղեկացմամբ, սեպտեմբերի 16-18-ը Աղվերանում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում, որի շրջանակում կկայանա «Նորաստեղծ տեխնոլոգիական  ընկերությունների ասոցիացիա»-ի հիմնադիր համագումարը: Համագումարի ընթացքում տեղի կունենա  ասոցիացիայի վարչության, նախագահի ընտրություն եւ տնօրենի նշանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ