News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը պատրաստել է տեսաֆիլմ ղարաբաղյան բանակցությունների սեղանին դրված այսպես կոչված «մադրիդյան սկզբունքների» հանդեպ արցախցի ժողովրդի վերաբերմունքի վերաբերյալ: Նկարահանումները կատարվել են մի քանի օր առաջ Արցախի բոլոր շրջաններում:

Տեսաֆիլմն ուղարկվել է Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպաններին Հայաստանում:

«Ցավալի է, որ հայ ժողովրդի ազատատենչության եւ պապական հողերի վրա արարելու ցանկության արդյունքում արյան գնով վերամիավորված հայկական հողերն այսօր դարձել են մանրադրամ աշխարհի հզորների ձեռքում: Որպես արդյունք` առաջարկություններ եւ փաստաթղթեր` ծնված հեռավոր եւ անմասնակից կաբինետներում:Բայց սեփական հողի եւ ազատության ճակատագիրը որոշելու իրավունք ունի միայն ժողովուրդը: Եվ ոչ ոք այլեւս»,- ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ