News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արդեն երրորդ օրն է Երեւանում մեկնարկել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որը տեղի կունենա մինչեւ սեպտեմբերի 19-ը։ Փառատոնին կներկայացվեն շուրջ 40 երկրների անիմատորների լավագույն ֆիլմերը։

Անիմատորները Հայաստանում ոչ միայն ցուցադրում են իրենց ֆիլմերն ու  վարպետության դասընթացներ վարում, այլեւ ֆիլմ են նկարում։  Ֆրանսիացի անիմատոր՝ Բաստիեն Դյուբուան այստեղ ժանանակը զուր չի վատնում, նա որոշել է Հայաստանի վերաբերյալ անիմացիոն ֆիլմ նկարել եւ սկսել է իր ֆիլմի նախապատրաստական աշխատանքները։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ինքը` անիմատորը, ներկայացրելով ֆիլմի գաղափարը։ «Ֆիլմը լինելու է կարճամետրաժ, եւ տեւելու է ընդամենը մի քանի րոպե, սակայն ինչպիսին կլինի արդեն վերջնական արդյունքը, ցույց կտա ժամանակը»,-ասաց Բ. Դյուբուան։

Նա արդեն հասցրել է շրջել Երեւանի մի շարք փողոցներում, եւ էսքիզներ է արել ապագա ֆիլմի համար։ Նշենք, որ Բ. Դյուբուան 2009թ.-ին հատուկ մրցանակի է արժանացել «ՌեԱնիմանիա»-ում՝ իր «Մադագասկար, ճամփորդության օրագիր» ֆիլմով, որն առաջադրվել է Օսկարի։ Ֆիանսիացի անիմատորը նաեւ «Ահ» անիմացիոն ֆիլմի հեղինակն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ